«ԲԻԴԵՔ»
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
«Բիդեք» ընկերությունը 2009 թվականից զբաղվել է շինարարությամբ և իր գործունեությունից ստացված առաջին եկամուտներն ուղղել է Երևան քաղաքի Էրեբունու «Վարդավառ» զբոսայգու վերակառուցման աշխատանքներին:
«Բիդեք» ընկերությունը ի սկզբանե ընտրել է շինարարության այն ուղղությունը, որն իր մեջ անվերապահորեն ներառում է կանաչապատ տարածքների ստեղծում և պահպանում, էներգախնայող համակարգերի և նորարարական տեխնոլոգիաների օգտագործում: Ընկերության փիլիսոփայությունը՝ բնությանը միտված գործունեությունն է, որի արդյունքում մենք օգտագործում ենք այնպիսի տեխնոլոգիաներ և նյութեր, որոնք առավել համահունչ են բնությանը: Բացի այն, որ մենք ինքներս իրականացնում ենք այս ամենը, մենք Հայաստանի Հանրապետությունում քարոզում ենք շինարարության այդ տեսակը, խրախուսում ենք, որպեսզի բնությանը հասցվող ցանկացած վնաս փոխհատուցի և փոխարենը լրացվի հնարավոր առավելագույն չափով:
Իր գործունեության 16 տարիների ընթացքում դարձել է հուսալի գործընկեր ՀՀ պետական մարմինների, Համաշխարհային բանկի, Եվրասիական զարգացման բանկի, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) և այլ հեղինակավոր կառույցների համար՝ իրականացնելով ավելի քան 300 նախագծեր: Ներկայումս իրականացնում է շուրջ 80 նախագիծ և 1 000 000մ2 շինարարական մակերեսով բնակելի կառուցապատում: Աշխատանքների ծավալի ավելացմանը զուգահեռ՝ կազմակերպությունը շարունակաբար համալրում է իր անձնակազմը՝ ստեղծելով կայուն աշխատատեղեր և նպաստում ոլորտի ընդհանուր մասնագիտական աճին: Վերջին տարիների ընթացքում շինարարական հրապարակներում ներգրավված են եղել ավելի քան 1 000 աշխատակիցներ:
«Բիդեք» ընկերությունը խորապես հավատում է իր որդեգրած գաղափարներին և շարունակաբար իրականացում դրանք:
Տնօրեն՝ Գառնիկ Ավետիսյան